Կուրսկի մարզում ՀՕՊ համակարգ է գործի դրվել այն բանից հետո, երբ հայտարարվել է հրթիռային վտանգավորության սպառնալիք։ Այս մասին հայտնել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը։ «Կուրսկի շրջանում հակաօդային պաշտպանություն է գործում։
Հրթիռային սպառնալիքի ռեժիմը դեռ պահպանվում է»,- տելեգրամյան իր ալիքում գրել է տարածաշրջանի ղեկավարը։ ՀՕՊ համակարգի ակտիվացման մասին հայտարարել է նաեւ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ «Մեր հակաօդային պաշտպանության համակարգն աշխատեց․ Վիսլա Դուբրավա գյուղի տարածքում ավիացիոն տիպի երկու անօդաչու թռչող սարք է խոցվել»,- ասել է նա։
Նախնական տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան։ Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտարարել է քաղաքին մոտեցող ուկրաինական երկու անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։ «Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը, Վորոնեժին մոտենալիս, հայտնաբերել և ոչնչացրել են ավիացիոն տիպի երկու անօդաչու թռչող սարքեր»,- ասել է նա։ Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Բրյանսկի մարզում ևս ուկրաինական կողմի արձակած 5 ԱԹՍ է խոցվել, ևս մի քանիսը՝ Կալուգայի մարզում։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝
