Առնվազն 20 մարդ է զոհվել, մի քանի տասնյակը՝ տուժել Պակիստանի Բելուջիստան նահանգում մարդատար ավտոբուսի վթարի հետևանքով, հայտնում է Dawn հեռուստաալիքը։
«Ենթադրվում է, որ առնվազն 20 մարդ է զոհվել Բելուջիստան նահանգի Վաշուկ քաղաքում ավտոբուսի շրջվելու հետևանքով»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Ոստիկանության նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել գերազանցող արագության հետևանքով, զոհվածների թվում կան կանայք և երեխաներ։ Նշվում է, որ ավտոբուսի անվադողը պայթել է, ինչի հետևանքով այն շրջվել է։
Ավտոբուսը Բելուջիստան նահանգի երկրորդ ամենամեծ քաղաքից՝ Տուրբատից, շարժվում էր դեպի նահանգի մայրաքաղաք՝ Քվետա։
