Վինի Թուխ արջուկ, Ալան Ալեքսանդր Միլնի մի շարք ստեղծագործությունների հերոս, որ հայտնի է գրեթե ողջ աշխարհում և համարվում է 20-րդ դարի մանկական գրականության ամենահայտնի հերոսներից մեկը։
Ալան Ալեքսանդր Միլնը հաճախ էր իր ստեղծագործությունների հերոսներին անվանում իր որդու՝ Քրիստոֆեր Ռոբին Միլնի իրական խաղալիքների անուններով։
Վիննի Թուխի անունն էլ բացառություն չէ. Քրիստոֆեր Ռոբինի խաղալիքն էլ կոչվել էր 1920-ական թվականներին Լոնդոնի կենդանաբանական այգում պահվող Վիննիպեգ (Վիննի) արջի անունով։
