Երեկ՝ մայիսի 28-ին, Գավառում կայծակի հարվածից մահացած կինը Սարուխան գյուղից էր, բանջար հավաքելու էր գնացել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Սարուխան գյուղի բնակիչներից մեկը։
«Առավոտյան ուժեղ կայծակ էր, իրենք 3 կանանցով գնացել էին բանջար հավաքելու, ցավոք կայծակի հարվածից նրանցից մեկը տեղում մահացել է, երկուսը՝ վիրավորվել։ Վերջիններս տեղափոխվել են «Գավառի» բժշկական կենտրոն»,- ասաց բնակիչը։
Oragir.News-ը կապ հաստատեց «Գավառի» ԲԿ, որտեղից հայտնեցին, որ կայծակահարված 2 կանանց առողջական վիճակը բավարար է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
«Երեքն էլ Սարուխան գյուղից են, մահացածը 59 տարեկան էր, նրան տեղափոխել են Մարտունու դահերձարան։ Տուժածներից մեկը 32 տարեկան է, մյուսը 63»,- հայտնեցին «Գավառի» ԲԿ-ից։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝
