Կճանաչե՞ք հայ գրnղների հայտնի uտեղծագnրծnւթյnւնները

Հայ գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեի (1858թ. ապրիլի 18 — 1935թ.) ստեղծագործությունը հայ ռեալիստական գրականության բարձրագույն նվաճումներից է, այն նոր շրջան է սկզբնավորել հայ գեղարվեստական մտածողության, մասնավորապես՝ հոգեբանական արձակի և դրամատուրգիայի պատմության մեջ:

Ալեքսանդր Շիրվանզադեն (իսկական ազգանունը՝ Մովսիսյան) սովորել է Շամախիի հայոց թեմական և ռուսական գավառական երկդասյան դպրոցներում: Հոր անսպասելի սնանկացման պատճառով պատանին ստիպված թողել է ուսումը և աշխատել:

1875թ. մեկնել է Բաքու և 3 տարի աշխատել որպես գրագրի օգնական՝ ականատես լինելով շահի ու կողոպուտի համար մղվող մրցավազքին: Այդ տարիներին նրա կյանքում մեծ դեր է ունեցել մորաքրոջ որդին՝ դերասան Հովհաննես Աբելյանը: Աբելյանների տանը նա ծանոթացել է հայ և համաշխարհային գրականությանը, մամուլին, ճանաչել հայ ականավոր գործիչների:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog