Թեստ. Կարո՞ղ եք գուշակել ֆիլմը մեկ կադրով

«Պեպո», Գաբրիել Սունդուկյանի պիեսն է, կատակերգություն, գրվել է 1870 թվականին։ Բաղկացած է երեք արարվածից կամ գործողությունից, որոնցից առաջինը և վերջինը կատարվում են Պեպոյի, իսկ երկրորդը՝ Զիմզիմովի տանը։ Պիեսի գործողությունը տեղի է ունենում Թիֆլիսում, 1870-ական թվականներին։

Պիեսում արտացոլված են այդ ժամանակի սոցիալական խնդիրները, հասարակ, ազնիվ մշակի՝ Պեպոյի պայքարը արդարության համար։ Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1871 թվականի ապրիլի 29-ին, Թիֆլիսում։

Պեպոյի սյուժեի հիման վրա ստեղծվել է էկրանավորումը, որը եղել է առաջին հայկական հնչյունային ֆիլմը։ Պրեմիերան տեղի է ունեցել 1935 թվականի հունիսի 15-ին, ռեժիսորը Համո Բեկնազարյանն է։ Պեպոյին առաջին բեմադրության ժամանակ մարմնավորել է Հրաչյա Ներսիսյանը, իսկ Զիմզիմովին՝ Ավետ Ավետիսյանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog