Հարավային Կուրիլյան կղզիների մոտ 4,5 մագնիտուդով երկու երկրաշարժ է գրանցվել, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան Իտուրուպ կղզուց 104 կմ դեպի արևելք։ Աղբյուրը գտնվել է 92 կմ խորության վրա։
Առաջին երկրաշարժից կես ժամ անց տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իտուրուպի Գորնոյե գյուղից 32 կմ հարավ-արևելք։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։
