Մեղրը քաղցր, մածուցիկ, բարձր կալորիականությամբ սննդամթերք է, որը պատրաստում են մեղուները՝ մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից։
Նեկտարատու բույսերի սակավության դեպքում մեղուները մշակում են ցողամեղր (մանանայի մեղր), որը հավաքում են որոշ ծառերի՝ կաղնու, կեչու, բարդու, լորենու տերևներից։ Այս դեպքում մեղրն ունի պակաս դուրեկան համ և ցածր սննդային արժեք։
