Ինչպես բոլոր լեզուները, այնպես էլ հայերենը ժամանակի ընթացքում փոխվում է։ Այդ է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ տարբեր լեզուներում ձեռնարկվում են ուղղագրության վերափոխումներ։
Մեսրոպյան ուղղագրության առաջին փոփոխությունները կատարվել են 12-րդ դարում, երբ ավելացվում են Օ ու Ֆ տառերը, կետադրական նշաններ, ինչպես նաև հետագայում՝ կցագիր և-ը, որը ստեղծվում է հայոց մեջ տպագրության գյուտի իրացումից հետո։
Ձևավորվում է հայերենի ավանդական ուղղագրությունը։
