Հանելուկ, բանահյուսական ժանր, որը փոխանցվել է նաև գրականությանը։ Ունեցել է մի քանի անվանում՝ առակ, հանք, պընգըլ, ճեռոք ևն։
Այն առարկան, երևույթը պատկերում է այլաբանորեն, նրա հատկանիշները նկարագրում գաղտնագրված։ Հիմնականում կազմված է երկու բաղադրիչից՝ բանաձևից և լուծման առարկայից։
Հանելուկի մասին հին նմուշներ և կիրառման վկայություններ պահպանվել են Ռիգվեդայում, Աստվածաշնչում, գրավոր ու բանավոր ավանդված այլ աղբյուրներում։
