Հայերենը աշխարհի հնագույն լեզուներից է։ Նրա ձևավորումը համընկնում է հայ ժողովրդի կազմավորմանը և գալիս է վաղնջական ժամանակներից։
Խեթական և ասուրաբաբելական արձանագրությունները վկայում են, որ հայերը՝ իբրև ցեղային առանձին խմբավորումներ, Հայկական բարձրավանդակում երևացել են Ք.ա. երրորդ հազարամյակում, սակայն իբրև էթնիկ ամբողջականություն նրանք հայտնի են դառնում Ք.ա. 8-7-րդ դարերից։
Այդ շրջանում ստեղծված նպաստավոր պայմանների շնորհիվ նախահայկական պարզ ցեղային միությունները և առանձին ցեղերը միավորվելով ստեղծում են իրենց պետականությունը և կազմավորում հայ ժողովրդին, որին ժամանակի մի շարք ժողովուրդներ նրանց բնակության երկրի պատմական Արարադ անվանբ կոչել են արմեններ, իսկ երկիրը Արմենիա։ Այս անվանումը հետագայում տարածվել է աշխարհի շատ լեզուներում։
Հայnց լեզnւ. խաղ-վիկտnրինա
Ո՞վ է ստեղծել հայերենի այբուբենը։
Քանի՞ տառ կա ժամանակակից հայկական այբուբենում։
Ո՞ր երեք տառերն են ավելացվել հայոց այբուբենին 12-րդ դարում։
Որտե՞ղ է հրատարակվել հայերեն առաջին տպագիր գիրքը՝ Հակոբ Մեղապարտի «Ուրբաթագիրքը»։
Հին ժամանակներում հայերեն այբուբենը օգտագործել են որպես թվեր։
Ինչպե՞ս է կոչվում Հայաստանի ամենամեծ գրապահոցն ու ձեռագրերի ինստիտուտը։
Ո՞ր լեզվաընտանիքին է պատկանում հայոց լեզուն։
