Կանխարգելում է քաղցկեղը – Դեղձը հարուստ է այնպիսի հակաօքսիդանտներով, որոնք կանխարգելում են քաղցկեղածին բջիջների զարգացումն օրգանիզմում: Հայտնի է, որ դեղձը հատկապես օգտակար է թոքերի, հաստ աղու և բերանային խոռոչի քաղցկեղների դեմ: Իսկ դեղձի մեջ պարունակվող նեոքլորոգեն թթուն պաշտպանում է կրծքի քաղցկեղի առաջացումից:
Սրտանոթային համակարգի առողջության համար – Դեղձի մեջ պարունակվող հակաօքսիդանտները առողջարար են սրտի համար, քանի որ դրանք ոչնչացնում այն ազատ ռադիկալները, որոնք շղթայական ռեակցիաներ են ստեղծում օրգանիզմում ու վնասում արյան բջիջները:
Մարսողական համակարգի համար – Դեղձը` հաստ աղին, երիկամները, ստամոքսը ու լյարդը մաքրում է թունավոր նյութերից, քանի որ այն հարուստ է մանրաթելերով ու պոտասիումով:
Սպիտակարյունության դեմ – Արյան մեջ երկաթի ցածր պարունակություն ունեցողների համար չափազանց օգտակար են երկաթ պարունակող սննդամթերքները, ինչպիսին դեղձն է: Երկաթն օգնում է հեմոգլոբինի արտադրությանը, այսպիսով կանխարգելելով սպիտակարյունությունը:
Նվազեցնում է բորբոքումները – Դեղձը հրաշալի հակաբորբոքային, հակաօքսիդանտ և հակամիկրոբային միջոց է: Ռևմատիկ հիվանդություներ ունեցող մարդկանց բժիշկները խորհուրդ են տալիս կանոնավոր դեղձ օգտագործել:
