Երգարվեստ, վոկալ արվեստ, երաժշտական կատարման տեսակ, որ հիմնված է երգչական ձայնին տիրապետելու վարպետության վրա։
Տարբեր ժողովուրդների երգարվեստի բնույթում անդրադառնում են ժողովրդական երաժշտության լադա-ելևէջային ու ռիթմական հատկանիշները։ Ազգային երգեցողության ինքնատիպության գոյացման մեջ կարևոր դեր է կատարում նաև լեզվի հնչյունային կազմը, որ ներգործում է ձայնարտադրության վրա։
