Որքա՞ն լավ գիտեք հայ գրականությունը

Նար-Դոսը բարձր է գնահատել գրականության դերը հասարակական կյանքում։

Այս իմաստով նա հատկապես արժեքավորել է ռեալիստական գրական մեթոդը շատ խիստ խոսելով նատուրալիզմի դեմ։

Գրական երկը պետք է առողջ զգացումներ արթնացնի մարդկանց մեջ, մինչդեռ Զոլայի նատուրալիզմն իր ժառանգության տեսությամբ, հիվանդացնում է ընթերցողի հոգին ու մարմինը, ջլատում նրա հոգեկան ուժերը, կյանքը մարդու համար դարձնում անտանելի պատիժ։

Որքա՞ն լավ գիտեք հայ գրականությունը

«Վերք Հայաստանի» վեպի հեղինակը հայ նոր գրականության և գրական լեզվի հիմնադիրն է։ Ո՞վ է նա։
Ո՞վ է «Մեծապատիվ մուրացկանները» վեպի հեղինակը, ում անունով այսօր կոչվում է Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը։
Ո՞վ է «Խենթը» պատմական վեպի հեղինակը, ով այս ժանրը հայ գրականության մեջ բարձրացրել է աներևակայելի բարձունքի։
Նրա գրչին է պատկանում «Ամբոխները խելագարված» պոեմը, իսկ նա իրավամբ համարվում է հայ գրականության դասականը: Ի՞նչ է նրա անունը:
Ո՞վ է «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի հեղինակը, ում Վալերի Բրյուսովը համարում էր ամենաակնառու գործիչը Հայաստանի երիտասարդ բանաստեղծների շրջանում։
«Մատյան ողբերգության» պոեմն իրավամբ համաշխարհային գրականության գլուխգործոցներից է, այն գրեթե հավասարազոր է Աստվածաշնչին։ Ո՞վ է պոեմի հեղինակը։
Ո՞վ է գրել «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։
Ո՞վ է «Ես և Նա» պատմվածքի հեղինակը։
Ո՞վ է «Իմ սիրտը լեռներում է» պիեսի հեղինակը։
Ո՞վ է գրել Բիբլիական պոեմը։
Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog