Չիլի պղպեղը բարձրացնում է տրամադրությունը և արագացնում նյութափոխանակությունը, սակայն այն չպետք է օգտագործեն որոշակի հիվանդություններ ունեցող մարդիկ, ՌԻԱ Նովոստիին ասել է սննդաբան Օլգա Կորաբլևան։ Նա նշել է, որ չիլիի կալորիականությունը կազմում է ընդամենը 282 կալորիա 100 գրամ աղացած փոշու համար։
Կծու պղպեղը պարունակում է կապսաիցին, որը այրոցի զգացում է առաջացնում։ Նյութը փոքր-ինչ բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը և արագացնում նյութափոխանակությունը մինչև հինգ տոկոսով. այս ազդեցությունը պահպանվում է ուտելուց մեկ-երկու ժամ հետո: Այդ իսկ պատճառով կապսաիցինը երբեմն մտնում է տաքացնող քսուքների մեջ, ասել է մասնագետը։
Իրենց հերթին Իտալիայի Միջերկրածովյան նյարդաբանության ինստիտուտի գիտնականները անվանել են չիլի պղպեղի հաճախակի օգտագործման առավելությունը, որն օգնում է երկարացնել կյանքը և 23 %-ով նվազեցնում է վաղաժամ մահվան ընդհանուր ռիսկը, հաղորդում է EurekAlert-ը:
Գիտնականները հաստատել են, որ սննդի մեջ կարմիր չիլի պղպեղ օգտագործելը ընդհանուր մահացության քանակը 13 տոկոսով կրճատում է հիմնականում սրտի հիվանդությունների կամ ինսուլտի պատճառով։
Վաղուց համարվում էր, որ պղպեղն ու համեմունքներն ընդհանուր առմամբ օգնում են տարբեր հիվանդությունների ժամանակ։
Պղպեղի համադրումը կիտրոնի հետ շատ օգտակար է։ Այն արդյունավետորեն թունազերծում է օրգանիզմը, խթանում նյութափոխանակությունը և արագորեն այրում ճարպերը։
Կծուն ունենալով մի շարք օգտակար և բուժիչ հատկություններ, ունի նաև հակացուցումներ և վնասակար ազդեցություն օրգանիզմի վրա։ Կծու պղպեղը խորհուրդ չի տրվում ուտել շաքարային դիաբետով հիվանդներին։ Այն հակացուցված է լյարդի խնդիրների դեպքում, աղիների հիվանդության ժամանակ և գաստրիտի ու խոցերի դեպքում։
Կծու պղպեղը կարող է վնասակար ազդեցություն թողնել ստամոքսի վրա։ Կծու պղպեղ օգտագործելիս, պետք է զգույշ լինեն նաև սրտի առիթմիա ունեցողները։
