Փորձեք գտնել այս 8 հանելուկների պատասխանները

Հանելուկ, բանահյուսական ժանր, որը փոխանցվել է նաև գրականությանը։ Ունեցել է մի քանի անվանում՝ առակ, հանք, պընգըլ, ճեռոք ևն։ Հանելուկն առարկան, երևույթը պատկերում է այլաբանորեն, նրա հատկանիշները նկարագրում գաղտնագրված։

Կազմված է երկու բաղադրիչից՝ բանաձևից և լուծման առարկայից։

Հանելուկի վաղնջական նմուշներ և կիրառման մասին վկայություններ պահպանվել են Ռիգվեդայում, Աստվածաշնչում, գրավոր ու բանավոր ավանդված այլ աղբյուրներում։

Փորձեք գտնել այս 8 հանելուկների պատասխանները

Ի՞նչ կարող եք բռնել ձախ ձեռքով, բայց չեք կարող աջով։
Դրանում այն ամենն է, ինչ կարող եք պատկերացնել՝ Աստված, քամի, աշխարհ, երկինք, երկիր․ այն ամենը, ինչ գալիս է ձեր մտքին։
Ի՞նչն է անհետանում այն պահին, երբ մենք խոսում ենք։
Ո՞վ է քնում կոշիկներով։
Տարան դրված է սեղանին։ Դրա մի մասն օդում է, մյուս մասը՝ սեղանին։ Ի՞նչ է տարայում, եթե այն կես ժամ հետո ընկնում է։
Ես կարող եմ ձեզ ստիպել արտասվել և ժպտալ, կենդանացնել մահացածին և շրջել ժամանակը։
Այն, որևէ մեկը չի տեսել, երբեք չի եղել, բայց հաստատ կլինի։
Ի՞նչ քարեր չկան ծովում։
Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog