Ինտելեկտն առաջին հերթին հիմք է հանդիսանում նպատակադրման, ռեսուրսների պլանավորման և նպատակներն իրականացնելու ռազմավարությունների մշակման համար։
Ենթադրվում է, որ ինտելեկտի նախանշաններ ունեն նաև կենդանիները։
Կենդանիների ինտելեկտի ուսումնասիրությամբ զբաղվում է գիտության համեմատաբար նոր ոլորտ` կոգնիտիվ էթիոլոգիան։
Բարձրագույն կրթությունը ստուգող թեստ․ ստուգեք ձեր ինտելեկտը
Ո՞ր բառի բացատրությունն է՝ լամպի կամ մոմի մեջ դրվող դյուրավառ թել։
Ո՞ր մայրցամաքում են գտնվում Բալխաշ, Իսիկ-Կուլ և Օնեգա լճերը:
Ո՞ր մարզաձևի անունն է ճապոներենից թարգմանած նշանակում «դատարկ ձեռքի ճանապարհ»։
Այդ հեղինակի իսկական ազգանունն է Սողոմոնյան: Նա ծնվել է 1897թ. մարտին Կարսում: Իսկ ի՞նչ ազգանունով է նա մեզ բոլորիս հայտնի:
Ինչպե՞ս է կոչվում քարոլորտի վերին շերտի, մթնոլորտի ստորին շերտի, ջրոլորտի, կենսոլորտի և մարդոլորտի միասնության և փոխազդեցության ոլորտը:
Ո՞ր օվկիանոսն է ծածկում մոլորակի մոտ մեկ երրորդ մասը՝ 161 մլն 760 հազար կմ2 տարածքով:
Բնական են կոչվում այն թվերը, որոնք գործածվում են առարկաներ հաշվելիս: Իսկ ո՞րն է ամենամեծ երկնիշ բնական թիվը:
Քանի՞ բջջից է բաղկացած սովորական ամեոբան:
Ո՞ր թագուհու անունով են հետագայում անվանում Մենուա թագավորի անցկացրած 72 կիլոմետրանոց ջրանցքը:
Այդ խոսքի մասը պատասխանում է ինչպիսի՞ հարցին: Կարող էլ լինել որակական և հարաբերական: Ո՞րն է այդ խոսքի մասը:
Ինչպե՞ս են կոչվում հնչյունների պայմանական նշանները գրավոր խոսքում:
Ո՞ր քաղաքում է 1899թ. հունիսի 13-ին լույս աշխարհ եկել Ալեքսանդր Թևոսյանը՝ հետագայում հանճարեղ արձակագիր Ակսել Բակունցը:
