Հայերենն անցել է զարգացման 5-6-հազարամյա ուղի։ Մ. թ. ա. III հազարամյակի սկզբներին հայերենն առանձնանում է «Հնդեվրոպական լեզուներ» հնդեվրոպական ընդհանրությունից ու սկսում իր գոյությունը որպես ինքնուրույն լեզու։
Լինելով կենդանի համակարգ՝ հայոց լեզուն իր զարգացման ընթացքում բազմաթիվ փոփոխությունների է կրել։
Հայերենի կրած փոփոխություններն արդյունք են հիմնականում նրա ինքնուրույն, ներքին զարգացման, ինչպես նաև մշակութային-քաղաքական շփման, հայ ժողովրդի կազմավորման ընթացքում հայկական էթնիկական կազմի մեջ մտած մի շարք միավորների՝ ժողովուրդների ու ցեղերի, լեզուների ձուլման, իսկ հետագայում նաև ցեղակից ու ոչ ցեղակից լեզուներից կատարած փոխառությունների և այլ գործոնների։
Հայոց լեզվի թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել ամենաշատ միավորները
Ինչպե՞ս են կոչվում մեկ վանկից բաղկացած բառերը։
Ի՞նչ խոսքի մաս են ներկայացնում առարկայի հատկանիշ արտահայտող բառերը։
Ինչպե՞ս է կոչվում տողադարձի կետադրական նշանը, որը միացնում է նաև երկու բառեր։
Ո՞րն է ամենատարածված գոյականակերտ վերջածանցը։
Ինչպիսի՞ տառով է գրվում անձնանվան կամ նախադասության սկզբնատառը։
Ո՞վ է «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում» բանաստեղծության հեղինակը։
Ո՞վ է ստեղծել հայոց այբուբենը։
Ո՞րն է նախադասության գլխավոր անդամը, որը պատասխանում է «ո՞վ» կամ «ի՞նչ» հարցերին։
Ինչպե՞ս է կոչվում ճիշտ գրելու կանոնների ամբողջությունը։
Ի՞նչպես է կոչվում նախադասության գոյական անդամի որակը, որպիսությունը և չափը արտահայտող բառը։
