Աչքերի, հազի, թոքերի, լյարդի ճարպակալման… 8 փաստ ծիրանի կորիզի և դրա օգտակարության մասին

1. Զարմանալի հատկություններ ունի ծիրանի կորիզը, այն իր բաղադրության և օգտակար հատկությունների շնորհիվ կարող է դասվել ընկուզեղենի շարքին։ Շատ հատկանիշներով նման է նշին՝ չորացող, ցածր մածուցիկություն ունեցող յուղեր, լեղամուղ, թույլ լուծողական, պարուրող, հակաբորբոքային, խորխաբեր, հանգստացնող, ցավամոքիչ հատկություններ։

2. Ծիրանի կորիզների օգտագործումը անբարենպաստ միջավայր է ստեղծում քաղցկեղի բջիջների աճի ու բազմացման համար: Այդ մասին հայտարարել է ամերիկացի Էդվարդ Գրիֆինը՝ ուսումնասիրելով B17 վիտամինի բուժիչ հատկությունները, որն իր մեջ պարունակում է ծիրանի կորիզը: Սակայն համաձայն չինացի գիտնականների հետազոտությունների՝ ամիգդալինը թունավոր ազդեցություն է գործում՝ ինչպես առողջ, այնպես էլ՝ քաղցկեղային բջիջների վրա։

3. B17 վիտամինը առկա է ծիրանի, նուշի, բալի, դեղձի, սալորի, խնձորի կորիզներում, սորգոյի, կորեկի, կտավատի, ոսպի հատիկներում, խաղողում, որոշ տեսակի ընդեղենում եւ խոտաբույսերում: 35 տարի առաջ այս վիտամինի կիրառումը արգելվեց քաղցկեղի բուժման ժամանակ: Դեղագործները պնդում են, որ ծիրանի ու նուշի մշակաբույսերը պարունակում ցիանիդ, որը կարող է թունավորում առաջացնել:

4. Ծիրանի կորիզը շատ կալորիական մթերք է, որի 100 գրամը պարունակում է 520 կկալ, 45 գ ճարպեր և 25 գ սպիտակուց։ Դրա համար էլ ծիրանի կորիզի ամենօրյա օգտագործումը կօգնի ոչ միայն քաշ հավաքել, այլև մկանային զանգված աճեցնել։

5. Ոչ միայն ծիրանի կորիզի, այլև հենց ծիրանի հաճախակի օգտագործումը նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը, որն էլ նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի նվազեցման, օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերմանը, ինչը նվազեցնում է այտուցներն ու կանխում դրանց առաջացումը, քանի որ կալիումի աղերը, որոնք պարունակվում են ծիրանի կորիզի մեջ, միզամուղ հատկություն ունեն։

6. Ծիրանն ու ծիրանի կորիզը նպաստում են նաև հեմոգլոբինի մակարդակի բարձրացմանը, քանի որ ծիրանի կորիզը պարունակում է երկաթ և նրա բիոմատչելիությունը բարձրացնող տարրեր, օրինակ՝ ֆոլաթթու, ինչպես նաև արյան զարկերակային ճնշման կարգավորմանը, իմունիտետի ամրապնդմանը։

7. Ծիրանի կորիզը հնուց ի վեր կիրառվել է՝ որպես արդյունավետ հակաճճվային միջոց։ Բավական է օրական ուտել 15-20 ծիրանի կորիզ, և մի քանի օրերի ընթացքում կազատվեք ճիճուներից։

8. Ծիրանի կորիզը օգտակար է աչքերի համար, հազի, թոքերի հիվանդւթյունների, լյարդի ճարպակալման և շատ այլ հիվանդությունների բուժման համար:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog