Տրամաբանությունը օգտագործվում է մտավոր գործունեության մեծ մասում, բայց այն ի սկզբանե ուսումնասիրվել է փիլիսոփայության, մաթեմատիկայի, սեմանտիկայի և կոմպյուտերային գիտություն բնագավառներում:
Տրամաբանական խաղ, որը 100-ից մեկին է հաջողվում հաղթահարել․ փորձե՞նք
Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր ու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու։Ընդամենը քանի՞ հոգի գնաց սունկ հավաքելու։
Աշոտի մայրը ունի երեք որդի։Մեծ որդու անունն Արմեն է, իսկ փոքրինը՝ Արայիկ։Ինչպե՞ս են անվանում նրա մյուս՝ երրորդ որդուն։
Հայր ու որդի 2 ժամ թենիս խաղացին։Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը։
Երկու հոգին արտը հնձեցին 6 ժամում։Քանի՞ ժամում այդ նույն արտը կհնձեն չորս հոգին։
Երկու ձուն եփվում է 10 րոպեում։Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն։
Դերձակը ունի 16մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր։Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը։
Զինվորները շարք կանգնեցին միմյանցից կես մետր հեռավորության վրա ։Ստացվեց 9մ երկարությամբ շարք։Քանի՞ զինվոր կար։
Հայրը ունի երկու աղջիկ։Նրանցից յուրաքանչյուրը ունի երկու եղբայր։Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։
Քանի՞ ամիս կա, որ ունի երեսուն օր։
Սեղանին կար 10 խնձոր։Բացի 7-ից բոլորը կերան։Քանի՞ խնձոր մնաց սեղանին։
