Օգտակար է գեղեցիկ կազմվածք ունենալու համար
Այս պտղի հարյուր գրամը ընդամենը 30 կկալ է պարունակում, միաժամանակ այն հարուստ է բջջանյութով, որը կարող է օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը։ Իսկ պեկտինի բարձր քանակությունը նպաստում է աղիների լիարժեք աշխատանքին։
Կարգավորում է սրտի աշխատանքը
Սմբուկը նպաստում է օրգանիզմից խոլեստերինի վնասակար ավելցուկը հեռացմանը, հենց այդ պատճառով սննդաբանները խորհուրդ են տալիս սմբուկ շատ օգտագործել հատկապես սրտանոթային հիվանդությունների հակում ունեցող մարդկանց։
Օգտակար է վահանաձև գեղձի ճիշտ աշխատանքի համար
Հայտնի է, որ վահանաձև գեղձը կենսական կարևորություն ունեցող օրգան է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի՝ նյարդային համակարգի, նյութափոխանակության, բջիջների ու հյուսվածքների աճի վրա։
Դանդաղեցնում է ծերացումը
Սմբուկի բաղադրության մեջ եղած հակաօքսիդանտները ճնշում են ժամանակից շուտ ծերություն առաջացնող ազատ ռադիկալների ազդեցությունը։ Հակաօքսիդանտների շնորհիվ նվազում է նաև ուռուցքաբանական հիվանդությունների զարգացման ռիսկը։
Կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը
Սմբուկը բարերար ազդեցություն ունի նաև նյարդային համակարգի վրա, օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ, նվազեցնում է Ալցհայմերի ու Պարկինսոնի հիվանդությունների զարգացումը։
Բացի այդ, շատ օգտակար է տարեցների համար, որոնք տառապում են հոդերի տարատեսակ հիվանդություններով, քանի որ նպաստում է ոսկրային ու կռճիկային հյուսվածքների բջիջների վերականգնմանը։
Ազատում է վատ սովորությունից
Այս պտուղն օգնում է հաղթահարել կախվածությունը նիկոտինից։ Նիկոտինաթթվի բարձր պարունակության շնորհիվ սմբուկով պատրաստված ուտեստները նվազեցնում են ծխելու ցանկությունն ու օգնում հրաժարվել վատ սովորությունից։
