Ինդոնեզիայում հսկա պիթոնը կուլ է տվել երեխայի համար դեղ գնելու նպատակով տնից դուրս եկած կնոջը:
Երբ 30-ամյա կինը երկար ժամանակ չի վերադարձել, ընտանիքը սկսել է որոնել նրան: Տնից 500 մետր հեռավորության վրա գտել են նրա հողաթափերը, իսկ արահետից 10 մետր հեռավորությամբ՝ ուռած մարմնով 8 մետրանոց պիթոնին։ Նրանք սպանել են օձին, կտրելով մաշկը՝ հայտնաբերել են կնոջ մարմինը։
Նշվում է, որ ամռան սկզբից սա այս տարածքում պիթոնի՝ մարդուն կուլ տալու երկրորդ դեպքն է: Նախկինում հինգ մետրանոց պիթոնի զոհ է դարձել 45-ամյա մի կին:
Տեղի ունեցածից տեղական իշխանությունները խիստ մտահոգվել են:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝
