Ովքե՞ր են ամենագեղեցիկ կանայք՝ ըստ կենդանակերպի նշանի

Երրորդ եւ չորրորդ տեղերում Երկվորյակներն ու Խեցգետիններն են: Խեցգետին աղջիկների գեղեցկությունն առաջին հայացքից նկատելի չէ, քանի որ նրանք շատ վառ կամ արտասովոր արտաքին չունեն: Նրանց գեղեցկությունը բնական է: Երկվորյակ աղջիկները սիրում են փորձարկումներ անել արտաքինում, հոգ են տանում իրենց մասին, ինչն ավելացնում է նրանց գրավչությունը:

Երկրորդ տեղում Կշեռքներն են: Նրանք ուրախ, հմայիչ աղջիկներ են՝ ճառագայթող ժպիտով, որի հանդեպ քչերն են անտարբեր մնում: Նրանք ներդաշնակ եւ համաչափ կազմվածք ունեն: Նրանք ոչ միայն նուրբ ճաշակ ունեն եւ կարողանում են իրենց կազմվածքին հարմար հագուստ ընտրել, այլեւ արտիստիկ արտաքին եւ հմայք ունեն: Բազմաթիվ հետազոտություների համաձայն՝ Կենդանակերպի նշաններից գեղեցկությամբ առաջին տեղում Ջրհոս աղջիկներն են: Նրանք ոչ միայն գրավիչ արտաքին, այլեւ ներաշխարհ ունեն, կարծես լույս են շողարձակում: Բնությունը նրանց բնական գեղեցկություն է շնորհել՝ առանց ավելորդ ագրեսիվության եւ ընդգծվածության:

Կարիճների եւ Աղեղնավորների գեղեցկությունը ոչ բոլորի ճաշակով է: Նրանք վառ արտաքին ունեն, նույնիսկ ագրեսիվ: Կենդանակերպի այս նշանների ներքո ծնված աղջիկների գեղեցկությունն ավելի շատ էկզոտիկ է եւ չի համապատասխանում համընդհանուր ընդունված նորմերին: Ոմանց համար նրանք շատ գրավիչ են, ոմանց համար՝ հակառակը, ոչ գեղեցիկ: Փոխարենը նրանք չափազանց սեքսուալ են, ինչով էլ շատ են գրավում հակառակ սեռի ներկայացուցիչներին: Խոյ, Կույս եւ Առյուծ աղջիկներն իրենք են ստեղծում իրենց գեղեցկությունը: Սովորաբար բնությունը նրանց շլացուցիչ գեղեցկություն չի պարգեւում, այդ պատճառով զարմանալի չէ, որ նրանք ստիպված են լինում շատ աշխատել իրենց արտաքինի վրա: Հաճախ նրանք գիրուկ են, կազմվածքը բավական համաչափ չէ, բայց իրենց մշտապես հետեւելով՝ նրանք այնպես են անում, որ շրջապատը չի էլ գուշակում այդ մասին:

Ցուլի, Այծեղջյուրի եւ Ձկների համաստեղության ներքո ծնված աղջիկները չափազանց զբաղված են, որպեսզի շատ ժամանակ հատկացնեն իրենց արտաքինին: Ցուլ եւ Այծեղջյուր աղջիկները ձգտում են ամեն կերպ հասնել իրենց առջեւ դրած նպատակին: Չնայած նրանք մանրակրկիտ ընտրում են հագուստն ու կոսմետիկան, նրանք դա անում են ըստ անհրաժեշտության, քանի որ ավելի շատ ձգտում են զարգացնել իրենց ներքին որակները, այլ ոչ արտաքին:Ինչ վերաբերում է Ձուկ աղջիկներին, ապա նրանք փակ են, ապրում են իրենց սեփական ներաշխարհում եւ արտաքինից սառն են ու չշփվող:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog