Ռուսաստանում ինքնաթիռ է կործանվել․ տեսանյութ

Հուլիսի 12-ին Մոսկվայի մարզում վթարի է ենթարկվել Sukhoi Superjet 100 ինքնաթիռը։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է անձնակազմի երեք անդամ, բոլորը զոհվել են։

«Известия»-ի հաղորդմամբ, Sukhoi Superjet 100 ինքնաթիռը կործանվել է մերձմոսկովյան Կոլոմնայի շրջանում։

Օդանավն ընկել է Ապրակսինո գյուղի մոտ գտնվող անտառում, տեղի բնակիչներից ոչ ոք չի տուժել։

Հարուցվել է քրեական գործ՝ երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ։

Ավիավթարի հետաքննությունը կիրականացնեն Միջպետական ​​ավիացիոն կոմիտեն և «Ռոսավիացիան»։

Ինքնաթիռը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանել է «Գազպրոմ ավիա»-ին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog