Կարմիր ոսկի. 7 պատճառ՝ ամենօրյա սննդակարգում լոլիկ ներառելու համար

Լոլիկը բնության տված ամենաօգտակար մթերքներից մեկն է: Այն հարուստ է մի շարք կարևոր վիտամիններով ու միկրոտարրերով, ինչի շնորհիվ ոչ միայն սնուցում է օրգանիզմն անհրաժեշտ օգտակար նյութերով, այլև օգնում է բուժել ու կանխել բազմաթիվ հիվանդություններ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 պատճառ՝ ամեն օր լոլիկ ուտելու համար:

1. Այս բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ ֆոլաթթու, A և C վիտամիններ, ինչպես նաև մի շարք հակաօքսիդանտներ, որոնց շարքին են դասվում նաև լիկոպինը, լյուտեինը, բետա-կարոտինը, ալֆա-լիպոյաթթուն և խոլինը:

2. Լոլիկի բաղադրության մեջ պարունակվող ալֆա-լիպոյաթթում գլյուկոզան վերածում է էներգիայի, ինչպես նաև օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակն ու պահպանել արյունատար անոթների առաձգականությունը:

3. Խոլինն անփոխարինելի նյութ է, երբ խոսքը վերաբերում է հիշողության ու մտավոր կարողությունների բարելավմանը: Բացի այդ, այն նաև շատ օգտակար է սպորտով զբաղվելու դեպքում:

4. Լոլիկները նաև հարուստ են խնձորաթթվով ու կիտրոնաթթվով, որոնք օգնում են ազատվել սրտանոթային և մարսողական համակարգերի հետ կապված խնդիրներից:

5. A և C վիտամիններն ամրապնդում են իմունային համակարգն ու բարելավում ընդհանուր ինքնազգացողությունը:

6. Լոլիկների բաղադրության մեջ պարունակվող լիկոպինը կանխում է քաղցկեղի ուռուցքների առաջացումը, ինչպես նաև հիանալի կանխարգելիչ միջոց է մակուլադեգեներացիայի դեմ, որը կարող է դառնալ կուրության պատճառ:

7. Լոլիկներից բացի շատ օգտակար են նաև բոլոր այն ուտեստները, որոնք լոլիկ են պարունակում: Օրինակ՝ տոմատի հյութն օգնում է ցածր թթվայնությամբ գաստրիտի, անեմիայի (սակավարյունություն) և հիշողության վատացման դեպքում:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

 

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog