Հայաստան (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն), դեպի ծով ելք չունեցող պետություն Հարավային Կովկասում։
Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, իսկ արևմուտքում՝ Թուրքիային։
Մայրաքաղաքը Երևանն է, պետական լեզուն՝ հայերենը, բնակչության 94,4 տոկոսը դավանում է քրիստոնեություն։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Հայաստանի հիմնական կրոնական հաստատությունն է։
