Գոյականի թիվը ցույց է տալիս առարկաների քանակ։ Գոյականներն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, օրինակ՝ նկարներ, աթոռներ, գրիչներ, գետեր։
Գոյականների հոգնակի թիվը կազմվում է՝ եզակիին ավելացնելով եր կամ ներ վերջավորություն։ Միավանկ բառերի հոգնակին կազմվում է եր, իսկ բազմավանկ բառերինը՝ ներ վերջավորությամբ։
Ն–ով վերջացող բազմավանկ բառերը հոգնակի թվում ունենում են կրկնակի ն, օրինակ՝ պատճեն–պատճեններ, սեղան–սեղաններ։ Կան գոյականներ, որոնց հոգնակիի կազմությունը շեղվում է հիշյալ կանոնից։
