Խոշոր ընկերություններում աշխատանքի ընդունելիս հարցազրույց անցնողներին հաճախ տալիս են հարցերի ստանդարտ ցուցակ, բայց որոշ ընկերություններ ավելի կրեատիվ մոտեցում են ցուցաբերում՝ առաջարկելով հարցազրույց անցնողներին տրամաբանական խնդիրներ լուծել։
Նպատակները տարբեր կարող են լինել՝ թեկնածուի ինտելեկտուալ զարգացվածության մակարդակը ստուգելուց մինչև ոչ ստանդարտ իրավիճակներում նրա արձագանքին հետևելը, բայց համաձայնեք, շատ օգտակար ու օրիգինալ լուծում է։
Ձեզ ենք ներկայացնում այդպիսի տրամաբանական խնդիրներ։
Թեստ ամենագետների համար․ իսկ դու ամենագե՞տ ես
Ի՞նչն է, որ Երևանում առաջին տեղում է, Մեղրիում՝ երկրորդ։
Մեկ ձողիկն ունի 2 ծայր։ Քանի՞ ծայր ունի մեկ ու կես ձողիկը։
2-ի կեսը 1-ն է, 4-ի կեսը՝ 2-ը, 6-ի կեսը՝ 3-ը։ Ո՞ր թիվն է հավասար իր կեսին։
Տատիկը գործել էր 2 զույգ գուլպա։ Քանի՞ գուլպա էր գործել տատիկը։
Եթե այսօր երկուշաբթի է, ապա շաբաթվա ո՞ր օրը կլինի 21 օր հետո։
Արդյոք մի՞շտ է 12-ից հետո գալիս 13-ը։
Արմենը 8 տարով փոքր է Արամից, բայց 3 տարով մեծ է Աշոտից։ Քանի՞ տարով է Արամը մեծ Աշոտից։
Շարունակի՛ր լրացնել տառաշարը։ Բ, Դ, Զ, Ը, Ժ, ․․․
Փետրվարն ունի 28 օր, իսկ ապրիլը՝ 30։ Փետրվարը քանի՞ օր կարող է խնդրել ապրիլից, որ իր ու ապրիլի օրերը հավասարվեն։
Երկու փղի ոտքե՞րն են շատ, թե՞ չորս հավի։
