Սառը ձեռքեր և ոտքեր` խիտ արյուն

Մարդը վախենում է օդափոխելու համար պատուհան բացել նույնիսկ այն ժամանակ, երբ ուրիշներն ասում են, որ սենյակում շոգ է ու տոթ: Գիշերը նրան հաճախ չի բավականացնում տաք ծածկոցը, ու տաքանալու համար նա հաճախ տաք գուլպաներ է հագնում: Նրա ոտքերի մատները հազվադեպ են տաք լինում: Այդ նշանները մեծ մասամբ վկայում են արյան զարկերակային ցածր ճնշման ու խիտ արյան մասին:

Անընդհատ մրսելու զգացողություն: Ինչի՞ մասին է խոսում այս նշանը:

Ջերմության զգացողություն մարդու համար ապահովում է արյան նորմալ շրջանառությունը: Արյունը հասնում է մարմնի բոլոր մասերին ու տաքացնում դրանք: Բայց եթե այն շատ խիտ է, ապա կարող է պարզապես չկարողանալ անցնել բոլոր մանր մազանոթների միջոցով, հատկապես օրգանիզմի պերիֆերիկ հատվածներով` ձեռքերով ու ոտքերով: Դրա համար էլ դրանք սառչում են: Բայց սա դեռ կես դժբախտություն է:

Շատ ավելի վտանգավոր է, երբ սկսում է սառչել ողջ մարմինը: Դա տագնապային ահազանգ է արյան վատ շրջանառության ու լյարդի, սրտի առողջացմանն ու արյունը ջրիկացնելուն ուղղված անհետաձգելի գործողությունների անհրաժեշտության մասին:

Արյունը ջրիկացնում է լյարդը:

Բանն այն է, որ օրգանիզմում արյան վիճակի կարգավորմամբ լյարդն է զբաղվում: Եթե այդ օրգան խիտ արյուն է հասնում, այն միանգամից ընկնում է թթվածնային քաղցի մեջ, քանի որ խիտ արյունը չի կարող օրգաններն ու հյուսվածքները ապահովել թթվածնի անհրաժեշտ քանակությամբ: Ու լյարդը սկսում է այդ խիտ արյունը ջրիկացնել: Լյարդը դա անում է հակաօքսիդանտների օգնությամբ:

Բայց խնդիրն այն է, որ այդ նյութերը նույնպես արյան հետ լյարդ են ընկնում: Իսկ եթե արյունը երկար ժամանակահատվածով է խիտ, ապա լյարդը սպառում է իր պահեստավորված վիտամինների քանակը, իսկ նորերը այնտեղ ընկնել չեն կարողանում:

Ինչո՞ւ է խտանում արյունը:

Մի քանի պատճառներով: Դրանց մեջ կարելի է առանձնացնել այնպիսիները, ինչպիսիք են լյարդի վատ աշխատանքը, որի պատճառը հաճախ մարդու սխալ սնվելն է, հեղուկների ոչ բավարար քանակի օգտագործումը, սննդակարգում արդյունաբերական մթերքների քանակի գերակշռումը, որոնց արտադրման ժամանակ օգտագործում են զանազան քիմիական խառնուրդներ, ինչպես նաև բանջարեղենի ու մրգերի ոչ բավարար քանակի, չռաֆինացված ճարպերի ու վիտամիններ պարունակող այլ մթերքների օգտագործումը: Վերջինս պետք է հատկապես առանձնացնել:

Համաձայն հետազոտությունների` երբ ձեր ամենօրյա սննդակարգում հայտնվում են շատ սեզոնային մրգեր ու բանջարեղեն, շատ մարդկանց մոտ արյունը ձեռք է բերում նորմալ խտություն: Դրա համար էլ լյարդը պետք է կուտակի վիտամին հակաօքսիդանտներ այն քանակությամբ, որ դրանք բավական լինեն առավելագույն երկար ժամանակի համար, ցանկալի է՝ մինչև նոր բերքահավաքային շրջան: Դրա համար նրա համար անհրաժեշտ է ապահովել օպտիմալ աշխատանքային պայմաններ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog