Նոր ավերիչ երկրաշարժ են կանխատեսում․ մանրամասներ

Ճապոնացի երկրաշարժագետները ասում են, որ երկիրը պետք է պատրաստվի հնարավոր «մեգաերկրաշարժի», որը կարող է հարյուր հազարավոր մարդկանց կյանք խլել:

Ճապոնիայի կառավարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ հաջորդ՝ 8-9 բալ ուժգնությամբ «մեգաերկրաշարժը» Նանկայի իջվածքի տարածքում մոտ 70 տոկոս հավանականություն ունի և տեղի կունենա առաջիկա 30 տարվա ընթացքում:

Փորձագետների կարծիքով՝ վատագույն դեպքում ավելի քան 300 000 մարդ կարող է զոհվել, իսկ վնասը կարող է հասնել 13 տրիլիոն դոլարի՝ երկրի ողջ առափնյա ենթակառուցվածքի գրեթե ամբողջական ոչնչացմամբ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog