Այսօր լուսադեմին Ալմաթիում հանրակացարանի շենքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 13 մարդ է զոհվել։
Այս մասին հայտնել է քաղաքի արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ հրդեհը մարվել է, իսկ մահացածները, նախնական վարկածով, թունավորվելեն շմոլ գազով։
Ալմաթիի առողջապահության դեպարտամենտի մամուլի ծառայությունից հայտնել են, որ երկու տուժածներ տեղափոխվել են շտապօգնության հիվանդանոց։
«Մեկ տուժածը հոսպիտալացվել է շմոլ գազից թունավորում ախտորոշմամբ, վիճակը միջին ծանրության է, կայուն, երկրորդ հիվանդը բոլոր հետազոտություններից հետո ուղարկվել է ամբուլատոր բուժման։
Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն՝ այդ թվում հոգեբանական»,- ասել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Վերջին տվյալներով՝ հանրակացարանում եղել է 72 մարդ, 59-ը տարհանվել են։ Միջադեպի պատճառները պարզվում են։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝
