Smartavia ավիաընկերության ինքնաթիռը Սոչիում վայրէջք կատարելիս պոչով դիպել է թռիչքուղուն, հայտնում է Baza Telegram ալիքը։ Սանկտ Պետերբուրգից թռած Boeing 737 ինքնաթիռի անձնակազմը կոշտ վայրէջք է կատարել։
Telegram ալիքի տվյալներով՝ օդաչուները թույլ են տվել Tail Strike կոչվող սխալը՝ վայրէջք կատարելիս վերելակը քաշում են դեպի իրենց և բարձրացնում քիթը։
Միջադեպից հետո տվյալ ինքնաթիռը դադարեցրել է բոլոր թռիչքները, և փորձագետները գնահատում են վնասը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝
Նյութը հրապարակման պատրաստեց Goodblog.am-ը
