Թեստ․ կկարողանա՞ք գտնել թաքնված բառը

Հայերենն անցել է զարգացման 5-6-հազարամյա ուղի։ Մ. թ. ա. III հազարամյակի սկզբներին հայերենն առանձնանում է հնդեվրոպական ընդհանրությունից ու սկսում իր գոյությունը որպես ինքնուրույն լեզու։ Լինելով կենդանի համակարգ՝ հայոց լեզուն իր զարգացման ընթացքում բազմաթիվ փոփոխությունների է կրել։

Հայերենի կրած փոփոխություններն արդյունք են հիմնականում նրա ինքնուրույն, ներքին զարգացման, ինչպես նաև մշակութային-քաղաքական շփման, հայ ժողովրդի կազմավորման ընթացքում հայկական էթնիկական կազմի մեջ մտած մի շարք միավորների՝ ժողովուրդների ու ցեղերի, լեզուների ձուլման, իսկ հետագայում նաև ցեղակից ու ոչ ցեղակից լեզուներից կատարած փոխառությունների և այլ գործոնների։

Հայոց լեզվի հնագույն հուշարձանները վերաբերում են հայ գրերի գյուտին անմիջապես հաջորդող շրջանին՝ 5-րդ դարի սկզբներին։ Նախագրաբարյան հայերենի մասին պատկերացում կարելի է կազմել պատմահամեմատական մեթոդի շնորհիվ։

Կկարողանա՞ք գտնել թաքնված բառը

Երկրագունդ, գծագիր, զբոսաշրջիկ, ուղի, քաղաք
Քաղցր, նեկտար, արջ, փեթակ, ուտել
Շոգ, լույս, հով, ամառ, արև
Ջիվան Գասպարյան, սրինգ, երաժշտություն, փչել, փող
Խմիչք, 40%, ալկոհոլ, Ռուսաստան, հարբել
Եռալ, ջուր, լցնել, սուրճ, բաժակ
Թել, մանել, ձեռք, հոլ, տատիկ
Քաղաք, Հայաստան, Թամանյան, ապրել, հասցե
Դաշտ, ցորեն, ցան, փորել, գյուղ
Դարչին, կծու, ուտեստ, բույր, պղպեղ
Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog