Թեստ. լա՞վ եք հայոց պատմությունից, եկեք ստուգենք

Անհուշ հին բերդ Իրանի հարավ–արևմուտքում։ Սասանյան թագավորները Անհուշում ցմահ բանտարկում էին անհնազանդ վասալներին, առավել ծանր հանցագործներին։

Պարսից Շապուհ II արքան խաբեությամբ Անհուշում բանտարկել է նաև Հայոց Արշակ Բ թագավորին և Վասակ սպարապետին։ Մովսես Խորենացին բերդն անվանել է «Անհուշ», Փավստոս Բուզանդը հիշում է «Անդմըշն, որ Անհուշ բերդն են կոչում»։

Պարսից պատմագրության մեջ հիշվում է նաև «Ղասրե Ֆարամուշ» անունով, որ բառացի նշանակում է Անհուշ բերդ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog