Հայկական առածքները ստեղծվել և պահպանվել են հայ ժողովրդի գոյության բոլոր ժամանակաշրջաններում։ Որևէ առածի ծագումնաբանությունը պարզելը բարդ է կամ անհնարին։ Առածները և ասացվածքները հայ ժողովրդական բանահյուսության ամենահին և հարուստ ժանրերից մեկն են։
Հայկական առածների առաջին բուն ժողովրդական հավաքածուն թողարկվել է 1859 թվականին՝ Թիֆլիսում, «Մեղու Հայաստանի» թերթում, որի բանահավաքն էր Գրիգոր Տեր-Հարությունյան Կիրակոսյանց Այգեհատցին։ Առածների հավաքագրման աշխատանքը ավելի ակտիվանում է 1880-1900-ական թվականներին։
1951-ին հրատարակվեց Արամ Ղանալանյանի «Առածանի» համավահավաք ժողովածուն, որը պարունակում է շուրջ 40000 հայկական առածներ

Տեսնենք քանի՞ հատ ճիշտ պատասխան կնշեք․ սկսեցինք․․․
