Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայում՝ «Դոմուս» կահույքի սրահում։
Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ ժամը 14։40-ի դրությամբ կրակը մարել դեռևս չի հաջողվում։ Այն պահեստից տարածվել է դեպի խանութ-սրահի հատված․ այրվում են կահույք, տեխնիկա, շինանյութ։
Այս պահին դեպքի վայրում լսվում են նաև պայթյունի ձայներ։ Հրշեջ-փրկարարների 17 մարտական հաշվարկ հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝
