ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆիզկուլտուրայի դասին կյանքից զրկված երեխան պարբերաբար ասել է՝ սիրտս ցավում է. նոր մանրամասներ

Դպրոցներում երեխաների մահվան առեղծվածային մահվան դեպքերը շարունակում են խիստ մտահոգությունների տեղիք տալ, թե ինչ հանգամանքներում են երեխաները մահանում՝ ըստ ծնողների չունանալով որեւէ առողջական խնդիր:

Սեպտեմբերի 28-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Էլեն Շ․-ն։

Վերջինիս հորաքույրը հայտնել էր, որ սեպտեմբերի 19-ին եղբոր 10-ամյա աղջիկը սովորականի նման այցելել է դպրոց։ Ժամը 13։00-ի զանգել են երեխայի 19-ամյա քույրիկին, այլ ոչ հայրիկին, կամ՝ մայրիկին և ասել, որ երեխային տեղափոխում են Վեդիի բժշկական կենտրոն, բայց լուրջ բան չկա, թող ծնողները գան այնտեղ։ Եղբորս այնտեղ չեն ասում՝ ինչ է եղել, սուտ ինֆորմացիա են տարածում, բայց երեխայի աջ թևը ջարդված է լինում, գանգուղեղը՝ 3 տեղից կոտրված և գտնվելիս է լինում կոմայի մեջ։

9 ամյա աղջիկը այդպես էլ գիտակցության չգալով մահացած ու վերջինս առղծվածային մահվան դեպքեվ քրեկան վարույթէ նախաեռնվել կատարվում էքննություն

Երեկ հերթական սարսափելի լուրջ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Նոր Երզնկա գյուղի դպրոցից երեխայի դի է տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում վոյելբոլ խաղալու ժամանակ իրեն վատ է զգացել, ու մինչ շտապօգնության ժամանումը, հանկարծամահ է եղել:

Մահացածը 15 ամյա Դավիթն է :

Դեպքի առթիվ կրկին քրեական վարույթ է նախաձեռնվել «Վարույթի շրջանակներում կատարվել են դեպքի վայրի, դիակի արտաքին զննումներ, որոնց արդյունքում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Հարցաքննվել են Նոր Երզնկա գյուղի դպրոցի տնօրինության և ուսուցչական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև մահացած երեխայի համադասարանցիներ։
Հարցաքննված դպրոցի տնօրեն Երազիկ Մեսրոպյանի հետ զրուցել ենք կատարվածի մասին , թե ինչէ կատարվել դպրոցում

Ինչ կպարզի քննությունը, ցույց կտա ժամանակը, փաստ է մեկ բան՝ երեխաները դպրոցում առեղծվածային պայմաններում մահանում են:

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog