Մեզանից շատերը բախվում են մարսողական համակարգի խնդիրների և տարբեր խանգարումների։ Որպեսզի ձեր հաստ աղիքը ճիշտ աշխատի, կարող եք հետևել այս օգտակար տնական բաղադրատոմսին:
Այս դետոքսի միջոցով դուք կազատվեք բոլոր տեսակի անհարմարություններից։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ընդամենը մեկ օր հանգիստ և բնական մատչելի մթերքներ։
Բաղադրություն․ ջուր — 100 մլ
ծովի աղ — 0,5 թեյի գդալ
խնձորի հյութ (բնական) — 0,5 բաժակ
կոճապղպեղ — 1 թեյի գդալ
կիտրոնի հյութ — 2 ճ.գ
Ջուրը մի փոքր տաքացրեք, վրան աղ ավելացրեք և լավ խառնեք մինչև ամբողջովին լուծարվի։ Այնուհետեւ ըմպելիքին ավելացրեք մնացած բոլոր բաղադրիչները և նորից խառնեք։ Խորհուրդ է տրվում խմել 3 նման չափաբաժին` առավոտյան դատարկ ստամոքսին, կեսօրին ուտելուց առաջ և երեկոյան։

Համոզվեք, որ այդ օրվա սնունդը լինի թեթև, նախընտրելի է բաղկացած ձկից և շոգեխաշած բանջարեղենից։ Բացի խմիչքից, օրական պետք է խմել առնվազն 6 բաժակ մաքուր ջուր։ Ծովի աղը բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը և խթանում է տոքսինների մաքրումը:
Կոճապղպեղով և կիտրոնի հյութով խնձորը կբարելավի աղիների աշխատանքը և կվերացնի փքվածությունը։
