Միզապարկի քաղցկեղի 10 ախտանիշ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր կին

Ցավոք, օրգանիզմում փոփոխությունները կարող են հանգեցնել չարորակ ուռուցքների և քաղցկեղի:

Միզապարկի քաղցկեղի բուժումը տատանվում է՝ կախված քաղցկեղի աստիճանից, փուլից և կատեգորիայից, ինչպես նաև անհատից: Ներկայումս միզապարկի քաղցկեղի բուժման հիմնական մեթոդներն են՝

— վիրահատություն

— իմունոթերապիա

— քիմիաթերապիա

— ճառագայթում

Միզապարկի քաղցկեղի վաղ ախտանշաններն են․

— Արյուն մեզի մեջ (անընդհատ կամ ընդհատումներով)

— Միզելու հաճախակի կարիք

— Միզելու դժվարություն

— Այրոց կամ ցավ միզելու ժամանակ

— ախորժակի կորուստ

— քաշի կորուստ

— ջերմություն

— կոնքի այտուց

Ինչպես կանխել միզապարկի քաղցկեղը

Ծխախոտը ներառում է հազարավոր քիմիական նյութեր, որոնք օրգանիզմում քաղցկեղ են առաջացնում: Պետք է ոչ միայն չծխել, այլև պետք է խուսափել ծխողներից։

Օրվա ընթացքում շատ ջուր խմելը նոսրացնում է ձեր մեզը և մեծացնում մեզի արտազատումը: Սա նշանակում է, որ դուք պարբերաբար կզտեք և դուրս կհանեք թույները երիկամներից՝ նրանց ավելի քիչ ժամանակ տալով միզապարկում մնալու և վնաս պատճառելու համար:

Շատ մրգեր և բանջարեղեն ուտելը երաշխավորում է, որ դուք հակաօքսիդանտների մեծ քանակություն ունեք՝ քաղցկեղի դեմ պայքարելու համար: Բջջանյութը կօգնի պահպանել աղիների կանոնավոր աշխատանքը, իսկ հակաօքսիդանտները կկործանեն ազատ ռադիկալները՝ նախքան դրանք քաղցկեղ առաջացնելը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog