Հանրածանոթ ցավազրկողների մեջ վտանգավnր կողմնակի ազդեցություններ են հայտնաբերվել

Վերջերս ավստրալիական հետազոտությունը մատնանշում է անհանգստացնող կապը գաբապենտինոիդների՝ նյարդային ցավի և էպիլեպսիայի համար նախատեսված դեղամիջոցների օգտագործման և տարեցների շրջանում ազդրի կոտրվածքների ռիսկի բարձրացման միջև: Գիտնականների կարծիքով, շատ մարդիկ կարող են նույնիսկ չհասկանալ, որ իրենց մկանային-կմախքային համակարգին լուրջ վնաս է սպառնում, գրում է McKnight’s Long Term Care-ը:

Լայնածավալ վերլուծությունը, որը հրապարակվել է JAMA Network Open բժշկագիտական հանդեսում, ներառել է 2013-2018 թվականներին ավելի քան 28 հազար խնամյալի տվյալներ Ավստրալիայի Վիկտորիայում և պարզել է, որ այս դեղերն ընդունող տարեց մարդիկ 30%-ով ավելի շատ են տառապում 60 օրվա ընթացքում դրանց ընդունումից օրեր անց ազդրի կոտրվածք ստանալուց, գրում է «Ֆոկուս»-ը։

Նշված բացահայտումները նշանակալի էին նույնիսկ այն պարագայում, երբ հաշվի առնվեցին կենտրոնական նյարդային համակարգի վրա ազդող այլ դեղամիջոցներ:

Հատկապես խոցելի խմբերն են եղել երիկամների խրոնիկական հիվանդությունից տառապողները, որոնց ռիսկը 141%-ով բարձր է եղել, և տկար մարդիկ, որոնց համար վնասվածք ստանալու վտանգն աճել է 75%-ով։ Ժողովրդագրական տվյալներն ընդգծում են տարեց կանանց խոցելիության աճը, քանի որ հետազոտված պոպուլիացիայի 71%-ը տարեց կանայք էին, իսկ 60%-ը՝ 80 և ավելի տարեկան: Հետազոտության տվյալները միաժամանակ ցույց են տվել, որ մինչև 2018 թվականը գաբապենտինոիդներ են նշանակվել 80 տարեկանից բարձր 7 ավստրալացուց մեկին, ինչը վկայում է այս դեղամիջոցների լայնածավալ օգտագործումը տարեցների շրջանում քրոնիկ ցավի բուժման համար:

Գաբապենտինոիդները, որոնք հաճախ հայտարարվում են որպես օփիոիդների ավելի անվտանգ այլընտրանք, կարող են կողմնակի բարդություններ , մասնավորապես՝ գլխապտույտ, քնկոտություն և հավասարակշռությանն առնչվող խնդիրներ առաջացնել, ինչը տարեցների շրջանում կարող է մեծացնել ընկնելու վտանգը: Հեղինակները նշում են, որ գաբապենտինոիդներից աճող կախվածությունը պահանջում է դեղերի զգույշ նշանակում, հատկապես նրանց համար, որոնք արդեն իսկ հակված են ընկնելու՝ տկարության կամ գոյություն ունեցող բժշկական պայմանների, օրինակ, երիկամների հիվանդության պատճառով:

Ազդի կոտրվածքների խնդիրը խիստ տարածված է. ամեն տարի 80 տարեկանից բարձր 25 մարդուց մեկը տառապում է այդ վնասվածքից, ընդ որում 25%-ը մեկ տարվա ընթացքում մահանում է դրան աենչվող բարդություններից: Ստացված տվյալներն ընդգծում են անհրաժեշտությունը, որ առողջապահական ծառայություններ մատուցողները  հատկապես ռիսկային խմբերի համար գաբապենտինոիդներ նշանակելիս  ուշադիր գնահատեն դրանց վտանգներն ու օգուտը:

Ազդրի կոտրվածքներն առողջական լուրջ խնդիր են ամբողջ աշխարհում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տարեցների շրջանում ընկնելուն առնչվող վնասվածքները նշել են իբրև լուրջ մտահոգություն՝ առաջարկելով վնասվածքների առկայության դեպքում բարելավվել կանխարգելման ռազմավարություններն ու վերանայել նշանակվող դեղերը: Այլ երկրներում իրականացված հետազոտությունները ևս արդեն մատնանշել են ընդհանուր հավասարակշռության և գիտակցության վրա ազդող դեղերին առնչվող վտանգները:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog