Երևանում 8 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում. ո՞րն է պատճառը

8 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

Պատճառը եղել է Երևանում թանձր մառախուղը, հայտնել է Քաղավիացիայի մամուլի խոսնակ Լիլիթ Աղաբեկյանը:

Մինչև 04:30-ը մառախուղը եղել է ամենաբարձր աստիճանի վրա, ինչի պատճառով օդանավերը վայրէջք են կատարել պահեստային օդանավակայաններ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog