Քամին ծառեր է տապալել, էլեկտրահաղորդման լարեր պոկել․ քաղաքացիներին զգուշացում է տրվել

Գորիս համայնքում սաստիկ քամի է:

Սաստիկ քամու հետևանքով մի շարք ծառեր են տապալվել և էլեկտրահաղորդման լարեր պոկվել։ Քամին շարունակվում է, հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
«Խնդրում ենք բնակիչներին՝

— Զգուշություն ցուցաբերել ծառերի տակ կայանված մեքենաների հարցում

— Հեռու մնալ պոկված էլեկտրահաղորդման լարերից»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog