Երևան–Մոսկվա երթուղով մեկնած ինքնաթիռը վերադարձել է Զվարթնոց օդանավակայան. ինչ է կատարվել

Ըստ Flightradar24-ի տվյալների՝ այսօր Զվարթնոց օդանավակայանից Երևան–Մոսկվա երթուղով մեկնած Armenian Airlines ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է մեկնման վայր։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Armenian Airlines-ի օդանավը նախօրեին Երևան էր ժամանել՝ չվերթները վերսկսելու համար։

Դեկտեմբերի 20-ից, ըստ սահմանված չվացուցակի, նախատեսված էր Երևան–Մոսկվա չվերթ։

Հիշեցնենք՝ Armenian Airlines-ը ավելի վաղ հայտարարել էր դեկտեմբերի 9-ից բոլոր ուղղություններով թռիչքները վերսկսելու մասին, սակայն ավելի ուշ հայտարարեց ժամկետի փոփոխության մասին ավիաընկերության ինքնաթիռների պլանային տեխնիկական սպասարկման (C-check) հետաձգման պատճառով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog