Երբ է «լավ» խոլեստերինը փոխվում «վատի»

Գիտնականները պարզել են, որ լավ խոլեստերինի, կամ բարձր խտության լիպոպրոտեինների ավելցուկը կարող է հանգեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման։ Խոլեստերինը, ինչպես հայտնի է, կարեւոր ճարպանման նյութ է, որը առանցքային դերակատարություն ունի իմունային, նյարդային եւ մարսողական համակարգերի գործունեության համար։

Այն օրգանիզմում տեղափոխվում է սպիտակուցներով, որոնք բաժանվում են երկու խմբի՝ ցածր խտության լիպոպրոտեիններ, որոնք նաեւ կոչվում են «վատ» խոլեստերին եւ բարձր խտության լիպոպրոտեիններ, որոնք նաեւ կոչվում են «լավ» խոլեստերին։

Նորագույն հետազոտությունները պարզել են, որ վերոնշյալ երկու խմբի խոլեստերիններն էլ իրենց հերթին բաժանվում են ենթախմբերի՝ ազատ խոլեստերին, որոնք ակտիվորեն մասնակցում են բջջային գործառույթներին եւ եթերացված խոլեստերին, որը ավելի կայուն է եւ կարող է կուտակվել օրգանիզմում։ Ազատ խոլեստերինի չափից շատ քանակությունը, եթե այն դասվում է «լավ» խոլեստերինի խմբին, կարող է նպաստել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանը։

Նշենք, որ ընդունված կարծիքի համաձայն, «լավ» խոլեստերինը համարվում էր սրտի համար օգտակար, քանի որ օգնում էր բջիջների մաքրմանը։ 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog