Երկիր մոլորակի վրա տեղի կունենա մագնիսական փոթորիկ՝ Արեգակի վրա տեղի ունեցած ուժգին բռնկումների հետեւանքով։ Այս մասին հայտնում է «Ֆոբոս» կենտրոնի գիտաշխատող Միխայիլ Լեուսը։ Համաձայն հրապարակման, Արեգակի՝ հարաբերականորեն ցածր ակտիվության փուլը մոտենում է ավարտին։ Նախօրեին առավոտյան Արեգակի վրա նկատվել է միջին դասի ուժգնության բռնկում, սակայն իր ինտենսիվությամբ այն մոտ է եղել առավելագույն դասին։
Ըստ կանխատեսումների, արեւապսակային զանգվածի արտանետումը մեր մոլորակին կարող է հասնել դեկտեմբերի 25-ի օրվա երկրորդ կեսին։ Մոսկվայի ժամանակով 15․00-ին կսկսվի մագնիսական փոթորիկ մեր մոլորակի վրա, որը կլինի G1-G2 դասի։
Այն կտեւի ութից տասը ժամ։ Չի բացառվում, որ հնարավոր լինի տեսնել բեւեռափայլի երեույթը՝ ավելի բարձր լայնություններում։
Մագնիսական փոթորիկների ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս պահպանել մրգերով ու բանջարեղենով սննդակարգ՝ առանց կենդանական ճարպերի։ Շատ ջուր խմել և մի քանի ժամ անցկացնել մաքուր օդում։
