Տատիկը միշտ մեքենայի դիմացն է նստել, սակայն վթարից առաջ տեղը զիջել է թոռնիկին․ մանրամասներ

Տատիկը միշտ մեքենայի դիմացն է նստել, սակայն վթարից առաջ տեղը զիջել է թոռնիկին․ մանրամասներ

 

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Oragir.News-ը պարզեց, որ մահացածը Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչ է։

 

Կաքավաձորի բնակիչները մեզ հետ զրույցում պատմեցին, որ վրաերթի ժամանակ մեքենայում եղել են 4 հոգով։ «Ընտանիք անդամներ էին։ Ամուսիններ, ամուսնու եղբոր աղջիկը և նրա տարեց մայրը։ 80-անց կինը տեղում մահացել է»,-ասաց բնակիչներից մեկը։ Մեզ հետ զրույցում համագյուղացին պատմեց, որ տատիկը սովորաբար մեքենայի դիմացն է նստել, սակայն ողբերգական վթարից առաջ տեղը զիջել է թոռնիկին։ «Տատիկը միշտ մեքենայի դիմացն է նստել։ Այս անգամ որոշել է տեղը զիջել թոռանը։

 

Թոռն ասել ա՝ չէ, դիմացը նստի, բայց տատիկը պնդել է։ Վթարի հետևանքեվ ամուսինները բազմաթիվ կոտրվածքներ և վնասվածքներ են ստացել, բայց բարեբախտաբար թոռնիկին գրեթե ոչինիչ չի եղել։ Նրանք այս պահին գտնվում են հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում։

 

Տղամարդու մոտ վնասվածքը գլխի հատվածում է։ Կնոջ մոտ ախտորոշվել է կողոսկրերի կոտրվածք, թոքի և երիկամի վնասվածք»,- ասաց նա։ Բնակիչը նաև հայտնեց, որ այս պահին դեռ պարզ չէ, թե երբ կլինի հոգեհանգիստն ու հուղարկավորությունը, քանի որ տղան և հարսը դեռ գտնվում վերակենդանացման բաժանմունքում։

 

«Հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի, շուտ կապաքինվեն։ Թեպետ նրանց վիճակը ծանր է, բայց երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

 

Հիշեցնենք, որ ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աջափնյակ վարչական շրջանի տարածքում բախվել են «KamAZ» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog