Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիս-Մարմարաշեն մոտ 2-3 կմ-անոց հատվածում բախվել են 100-ից ավելի տրանսպորտային միջոցներ։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի, դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի, դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ։
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ ավտովթարները տեղի են ունեցել մի քանի կմ-ոց հատվածում և առաջացել էր արհեստական խցանում։Տեղում պարզվել է նաև, որ 1 հոգի վրաերթի է ենթարկվել այդ հատվածում, ով տեղում մահացել է։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։
Մասիսի քննչական բաժնում էլ պարզվում են մահացածի, վրաերթ կատարած վարորդի ինքնությունը և ինչ մակնիշի ավտոմեքենայով է տեղի ունեցել վրաերթը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը մառախուղ է եղել ու մերկասառույց, իսկ ճանապարհն սպասարկող ճանշինից ոչ ոք չկա։ 20-ից ավելի ավտոմեքենաների վարորդներ էլ վթարից հետո չսպասելով «ԱՊՊԱ»-ին, ինչպես ժողովուրդն է ասում՝ իրա հետ «լեզու էին գտնում» ու լքում դեպքի վայրը։Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
