S7 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել․ ուղևոր է մաhացել

S7 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքի օդանավակայանում։

Այն թռչելիս է եղել Յուժնո-Սախալինսկ — Նովոսիբիրսկ երթուղով։

Արտակարգ վայրէջքի պատճառը եղել է ուղեւորներից մեկի մահը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Արեւելյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունը։

«Սիբիր» ավիաընկերության 5258 չվերթի ուղևորներից մեկը վատացել և մահացել է։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog