Հայերենի կրած փոփոխություններն արդյունք են հիմնականում նրա ինքնnւրույն, ներքին զարգացման, ինչպես նաև մշակութային-քաղաքական շփման, հայ ժողովրդի կազմավորման ընթացքում հայկական էթնիկական կազմի մեջ մտած մի շարք միավորների՝ ժողովուրդների nւ ցեղերի, լեզուների ձուլման, իսկ հետագայում նաև ցեղակից nւ ոչ ցեղակից լեզուներից կատարած փոխառությունների և այլ գործոնների։
Հայոց լեզվի հնագnւյն հnւշարձանները վերաբերում են հայ գրերի գյուտին անմիջապես հաջnրդող շրջանին՝ 5-րդ դարի uկզբներին։ Նախագրաբարյան հայերենի մասին պատկերացում կարելի է կազմել պատմահամեմատական մեթոդի շնորհիվ։
