Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը ներկայացրել է հինգ պարզ խորհուրդ, որոնց հետևելը կօգնի ամրապնդել ու պահպանել առողջությունը։
Քայլել — Ամենօրյա ակտիվ զբոսանքները մարզում են արյան անոթները, թոքերը, մկանները և ըստ վերջին տվյալների` քառորդով նվազեցնում են կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը:
Նարնջի հյութ — Այս ըմպելիքի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է օստեոպորոզի զարգացման հավանականությունը և հանդիսանում է գիրության կանխարգելման արդյունավետ միջոց:
Մեղր — Այն բարելավում է ուղեղի գործունեությունը, նպաստում է հիշողության և կենտրոնացման զարգացմանը, ուստի հավասարապես օգտակար է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար:

Ծով — Վիճակագրության համաձայն, ջրի ափին բնակվող մարդիկ ավելի ակտիվ են ու պակաս սթրեսային։ Հետևաբար քիչ հավանական է, որ նրանք ավելի շատ հիվանդանան, իսկ նրանց իմունիտետն ավելի ուժեղ կլինի, քան քաղաքաբնակների իմունիտետը:
Ջուր — Այն միտքը, որ մարմնին օրական 8 բաժակ է պետք, գիտականորեն հիմնավորված չէ: Բայց պետք է խմել, երբ ուզում ես: Ծարավի զգացումը ցույց է տալիս, որ մարմինը կորցրել է հեղուկների ընդհանուր զանգվածի 1% -ը, մինչդեռ 10%-ի կորուստը ճակատագրական է:
